ԱՄՆ֊ում զորավարժանքների ընթացքում զինվոր է զոհվել
ԱՄՆ֊ի Կարոլինա նահանգում բանակի զորավարժանքների ժամանակ զինվոր է զոհվել, ևս 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել են ԱՄՆ֊ի ներկայացուցիչները։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 82֊րդ օդադեսանտային դիվիզիան իրականացնում էր մատական զենքի մասնակցությամբ զորավարժանքները։
Դեպքի մանրամասների մասին տվյալներ չեն հաղորդվում։
ԱՄՆ֊ի բանակը հայտնել է, որ դեպքի վայրում 2 բժիշկ վիրավորներին օգնություն են ցուցաբերել։ Վիրավորներին հոսպիտալացրել են, որտեղ նրանցից մեկը մահացել է, իսկ 2 վիճակը ծանր է գնահատվում։