10200 դիտում
12:02 01-01-2020
Ներիր և ձեռք կբերես խաղաղություն․ հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է
Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) ռոմանո-կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: 1967թ Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր:
Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները և Երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է Calend-ը:
Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է «Ներիր և ձեռք կբերես խաղաղություն»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային և միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու և կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները:
Նմանատիպ նյութեր
5493 դիտում
11:27 01-01-2018
Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է
4145 դիտում
23:41 23-03-2016
Ներիր Բելգիա, մենք ահաբեկիչներ չենք, մենք փախստականներ ենք. Հունաստանի սահմանին 15 հազար փախստական է կուտակվել
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը