Ներիր Բելգիա, մենք ահաբեկիչներ չենք, մենք փախստականներ ենք. Հունաստանի սահմանին 15 հազար փախստական է կուտակվել
Հունաստանի սահմանին` Իդոմենիայի շրջանում, 15 հազար փախստական է կուտակվել, ովքեր ապրում են ժամանակավոր ճամբարներում:
Ըստ հունական ԶԼՄ-ների` Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո ճամբարներում մռայլ մթնոլորտ է տիրում:
Փախստականները կարծիք են հայտնում, որ պայթյուններից հետո ոչ ոք նրանց Եվրոպա չի թողնի:
Հուսահատված փախստականները պաստառներով էին հանդես եկել, որոնց վրա գրված էր` «Ներիր Բելգիա», «Մենք ահաբեկիչներ չենք, մենք փախստականներ ենք»: