211652_close_icon
views-count2320 դիտում article-date 11:58 31-12-2019

Այսօր ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

Նմանատիպ նյութեր