Ամանորին ընդառաջ 10 ժամով փակվելու է Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող հատվածը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը:
Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: