211652_close_icon
views-count30568 դիտում article-date 11:38 30-12-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 33-ամյա վարորդի Mercedes ավտոքարշակն ու 57-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:45-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Համլետ Շիրվանյանի վարած Mercedes մակնիշի 36 QS 745 համարանիշի և Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչ, 57-ամյա Յուրիկ Բաղինյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 NS 895 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Շիրվանյանը մարմնական վնասվածքներով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր