52190 դիտում
09:59 26-10-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 45-ամյա վարորդի Nissan-ը և 67-ամյա վարորդի ЗИЛ-ը. մեղավորը ЗИЛ-ի վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության դիմաց, բախվել են 45-ամյա Արմենուհի Սահակյանի վարած Nissan մակնիշի 35 ՍX 427 համարանիշի և 67-ամյա Հարություն Օդաբաշյանի վարած ЗИЛ ММЗ 555 մակնիշի 582 ԼV 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները,փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից վթարի վայր է ժամանում օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրված տեղից փորձել է մտնել գլխավոր ճանապարհ և վտանգավոր իրավիճակ ստեղծել ոչ միայն Nissan-ի վարորդի, այլ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Արդեն 40 րոպեից ավելի է, վարորդնեը սպասում են, թե երբ կժամանեն «մեծն» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+