211652_close_icon
views-count1426 դիտում article-date 11:26 01-05-2026

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Մ.ի վարած «Chevrolet» մակնիշի և 43-ամյա Արթուր Չ.-ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Պողոսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Վարդանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր