211652_close_icon
views-count784 դիտում article-date 10:47 13-06-2024

Բագրատ Ֆեյքազանը սուտը ստի հետևից շաղ տվեց Կառավարության շենքի դիմաց․ Արայիկ Հարությունյան

Բագրատ Ֆեյքազանը քիչ առաջ սուտը ստի հետևից շաղ տվեց Կառավարության շենքի դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Օրվա սուտ համար 1․ Բագրատ Ֆեյքազանն ասում է, որ իբր վարչապետն ասել է՝ «պետք լիներ իրան կգցեի բագաժնիկը կբերեի մոտս»:

Կատարյալ սուտ, ինչին չդիմացավ ռոբական լրագրողն ու ուղղեց Ֆեյքազանին, որ վարչապետն ասել է՝ «ինձ մեղադրում են բռնապետ լինելու մեջ, եթե բռնապետ լինեի կգցեի բագաժնիկը կբերեի: Բայց ես Հայ առաքելական եկեղեցու սովորական հետևորդ եմ ու նման բան չի կարող լինել»:

Օրվա սուտ համար 2․ Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ վեց տարվա մեջ կառավարության նիստ երբեք չի հետաձգվել:
Կատարյալ սուտ, ինչին կրկին լրագրողները չդիմացան ու հակադարձեցին, որ եղել է նման բան: Ֆեյքազանին տեղեկացնեմ, որ նման իրավիճակներ եղել են բազմիցս, երբ Ազգային ժողովում զեկույցները երկարել են և վարչապետը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթներով, ինչպես այսօր է:

Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր