211652_close_icon
views-count10063 դիտում article-date 21:10 29-12-2019

Մոսկվայում հողին հանձնեցին մեծանուն դերասան և ռեժիսոր Գալինա Վոլչեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում կայացավ «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին՝ ծանր հիվանդությունից հետո, 86 տարեկան հասակում կյանքից հեռացել էր դեկտեմբերի 26-ին: Հրաժեշտի արարողությունը տեղի էր ունեցել այսօր առավոտյան՝ «Սովրեմեննիկ» թատրոնում: Նրան հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մշակույթի և քաղաքականության բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Մասնավորապես, Վոլչեկին հարգանքի տուրք են մատուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նաինա Ելցինը, Մաքսիմ Գալկինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր