211652_close_icon
views-count1775 դիտում article-date 17:30 29-12-2019

Ֆիլիպիններում հզոր թայֆունի զոհերի թիվն անցել է 40-ը

Ֆիլիպիններին վրա հասած հզոր՝ «Ուրսուլա» թայֆունի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 41-ի։ Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ հղում անելով աղետների ռիսկերի նվազեցման ու հետևանքների վերացման հարցերով ազգային ժողովին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, իշխանությունները հայտարարել են աղետալի դրություն։ Բացի այդ, վերջին տվյալներով՝ 12 հոգի նախկինի պես համարվում է անհետ կորած։ Թայֆունը վրա է հասել երկրի կենտրոնական Մինդորո նահանգի Անտիկ, Պալավան, Մինդորո, Ակլան և Ռոմբլոն շրջաններին դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ բերելով հորդառատ անձրևներ ու հզոր քամի Վնասվել է մոտ 2 հազար տուն, 55 դպրոց, 150 քաղաքներում անջատվել է էլեկտրականությունը, տարհանվել է մոտ 44 հազար մարդ։ Չնայած նրան, որ տուժել է նաև «Կալիբո» օդանավակայանը, սակայն իշխանություններն արդեն սկսել են վերականգնել օդային հաղորդակցությունը, նաև՝ էլեկտրականությունը։

Նմանատիպ նյութեր