Ֆիլիպիններում «Գոնի» անունը ստացած հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 26-ի, ավելի վաղ հաղորդվել էր 17 մահացածի մասին: Նույնքան մարդ էլ վնասվածքներ է ստացել, 14-ը համարվում է անհետ կորած:
Զոհերի մեծ մասը գրանցվել է Մանկայան քաղաքի մոտակայքում գտնվող հանքափորների ճամբարում տեղի ունեցած սողանքի հետեւանքով:
Տարերային աղետի հետեւանքով տարհանվել է 72 հազար մարդ: