2462 դիտում
10:35 29-12-2019
2019 թվականը ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների թվով ռեկորդային է եղել
2019 թվականին Միացյալ Նահանգներում զանգվածային սպանությունների թիվը ռեկորդային է եղել 1970 թվականից ի վեր։ Այդ են վկայում Associated Press-ի, USA Today-ի և Հյուսիս-Արևելյան համալսարանի իրականացրած համատեղ հարցումների արդյունքները, փոխանցում է Interfax-ը:
Ըստ այդ տվյալների՝ 2019-ին ԱՄՆ-ում կատարվել է 41 զանգվածային սպանություն (4 և ավելի մարդու սպանություն)։ Նրանցից 33-ի դեպքում մարդկանց գնդակահարել են։ Ընդհանուր հաշվով՝ սպանվել է 211 մարդ։
Associated Press-ը նշում է, որ շատ դեպքերում հանցագործներն ու զոհերը ծանոթ են եղել միմյանց։ Սպանությունները, հիմնականում, կատարվել են ընտանեկան վեճերի, կոնֆլիկտների, հանցագործ խմբերի կամ թմրավաճառության հետ առնչություն ունեցող մարդկանց, ինչպես նաև աշխատանքային գործընկերների կամ ընտանիքի անդամների նկատմամբ ունեցած ատելության հողի վրա։
Նշվում է նաև, որ հանցագործների մեծ մասի դրդապատճառները հնարավոր չի եղել պարզել;
9 զանգվածային սպանություն տեղ է ունեցել հանրային վայրում, մնացածը՝ տանը, աշխատանքային վայրում կամ բարերում։ Սպանությունների մեծ մասը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում, որտեղ գործում է զենքի վերաբերյալ ամենախիստ օրենքներից մեկը։
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
09:05 27-05-2014
2013 թվականը ռեկորդային է եղել Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով․ ՀԺ
2622 դիտում
13:49 26-12-2018
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր. Նիկոլ Փաշինյան
1242 դիտում
23:52 19-04-2014
Հաագայի դատարանը սկսում է Մայդանում տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետաքննությունը
Այս բաժնից
613 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
718 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
976 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով