2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր. Նիկոլ Փաշինյան
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան արժանի հակահարվածի և խստագույն պատասխանատվության»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը: