211652_close_icon
views-count1227 դիտում article-date 23:52 19-04-2014

Հաագայի դատարանը սկսում է Մայդանում տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետաքննությունը

Հաագայի միջազգային քրեական դատարանն ընդունել է ուկրաինական կողմի հայցը՝ կապված Մայդանում ուկրաինական իրադարձությունների ֆոնին տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետաքննության հետ, որում մեղադրվում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կողմնակիցները: Հաագայի դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հետաքննելու համար 2013 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Մայդանում տեղի ունեցած հանցագործությունները: Ապրիլի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դատարանին է հանձնել հայցը, որն ընդունել է դատարանի քարտուղար Հերման ֆոն Հեբելը՝ հայտնելով, որ այսուհետ Ուկրաինան պարտավոր է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ՝ ավարտին հասցնելու համար գործը:

Նմանատիպ նյութեր