211652_close_icon
views-count63639 դիտում article-date 11:26 27-12-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ВАЗ 2109-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ. օպերատիվ են գործել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:05-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց, բախվել են Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ալեքսանյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 PՏ 162 համարանիշի և Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Սահակյանի վարած Opel Zafira մակնիշի 36 AՏ 755 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Ա. Սահակյանի ուղևոր, Արթիկի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Հակոբյանը, վարորդ Գ. Ալեքսանյանը, նրա ուղևոր, 33-ամյա Նարինե Սարգսյանը, 14-ամյա Ռուզաննա Ալեքսանյանն ու 8-ամյա Սիրեկան Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ «Արթիկ», երեխաներն էլ՝ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ 09-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա եղել է ոչ սթափ: Այդ տեղեկությունը պարզելու նպատակով նշանակվել է սթափության փորձաքննություն: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 09-ի վարորդը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր