211652_close_icon
views-count48483 դիտում article-date 20:28 26-12-2019

Տարօրինակ կողոպուտ Շիրակի մարզում. ըստ հիվանդանոց տեղափոխված տուժածի՝ կողոպտիչը դանակը պահել է իր վրա, կրծոտել իր քիթն ու իրենից հափշտակել խոշոր չափի գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 23։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերք, քթի շրջանի պատռած վերք, փափուկ հյուսվածքների վնասորույթամբմամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ; Ոստիկաները պարզել են, որ վիրավորին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Սեդրակ Մ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին կանգնեղրել են իր ավտոմեքենան և դանակով հարձակում գործել իր նկատմամբ։ Ոստիկաններն այնուհետև պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Սեդրակ Մ-ի ավտոմեքենան որպես ուղևոր նստած անհայտ անձը Գյումրի քաղաքից դեպի Շիրակի մարզի Բենյամին գյուղ տանող ճանապարհահատվածում դանակը պահել է Սեդրակ Մ-ի պարանոցին և առաջացած քաշքշուկի ընթացքում վերջինիս ձեռքերին առաջացել են վնասվածքներ։ Սեդրակ Մ-ն այնուհետև հայտնել է, որ նշված անձն այդ ժամանակ կրծոտել է իր քիթն ու վախեցնելով՝ իրեն հափշտակել է իր մոտ եղած 200 հազար դրամը, այնուհետև դիմել փախուստի։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր