211652_close_icon
views-count36220 դիտում article-date 20:29 25-12-2019

SHAMSHYAN.com-ը միանում է քաղաքացիների խնդրանքին՝ ուղղված Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանին. «Դուք կարո՛ղ եք իրականացնել միայնակ, հաշմանդամ կնոջ՝ Ձմեռ պապին ուղղված խնդրանքը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին ողջ աշխարհը նախապատրաստվում է Ամանորին, Հայաստանում նույնպես կան քաղաքացիներ, ովքեր գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։ Քաղաքացիներ էլ կան, ովքեր նաև առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում հոգալ իրենց կարիքները։ Այսօր՝ դեկտեբմերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի մի խումբ բնակիչներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով խնդրանքով դիմում են Կարմիր խաչի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար պարոն Մխիթար Մխիթարյանին՝ խնդրելով, որպեսզի որպես նոր տարվա նվեր, Կարմիր խաչի վերականգնողական բժիշկներն այցելեն իրենց փողոցի 59 տանը միայնակ բնակվող տիկին Ռուզաննային ու տեղում ծանոթանան նրա առողջաան խնդիրներին։ Բնակիչներն ասում էին. «Մենք շատ ենք լսել Կարմիր խաչի կատարած բազմաթիվ բարեգործական աշխատանքերի մասին։ Ուզում ենք դիմենք իրենց, որպեսզի միայնակ բնակվող տիկին Ռուզաննայի բուժման խնդիրը լուծեն։ Իսկ որ Կարմիր խաչը կարող է, մենք վստահ ենք, որովհետև բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե տեղի բժիշկների մարդկային վերաբերմունքի շնորհիվ ինչքան հիվանդներ են իրենց բուժումը ստացել այդ կենտրոնում»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես միանում է քաղաքացիների խնդրանքին ու հավատում, որ հերթական բարեգործական ու մարդակին վեհ քայլի շնորհիվ Կարմիր խաչի աշխատակիցները կայցելեն տիկին Ռուզաննային, ինչը ամենալավ նվերը կլինի։ Տիկին Ռուզաննան, ով բնակվում է միայնակ ու ցուրտ ու խոնավ սեփական տան մի փոքրիկ սենյակում, նույպես ուզում է հավատալ, որ թե իր, թե հարևանների և թե [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խնդրանքը Մ. Մխիթարյանը չի մերժի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տիկին Ռուզաննան 3-րդ կարգի հաշմանդամ է և իր գոյությունը պահպանում է ստացած 22.500 դրամ թոշակով։ Առողջական խնդիրներ ունեցող տիկին Ռուզաննան, առիթից օգտվելով, իր շնորհակալանքի խոսքն է ուղղում իր հարևաններին, ինչպես նաև 27-ամյա Աբրահամ Համբարձումյանին, ում ընտանիքի անդամները գրեթե ամեն օր այցելում են իրեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան օգնել տիկին Ռուզաննային, կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝ [b]«Յունիբանկ» ՓԲԸ Ռուզաննա Մուշադյան AMD - 24100457409100 USD - 24100457409101 EUR - 24100457409102 Հասցե՝ ք. Երևան, Վարդաշեն 6-րդ փողոց, տուն 59 Հեռ։ +37498700571 Անձնագրի սերիա՝ AT0312124[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր