211652_close_icon
views-count5290 դիտում article-date 12:00 25-12-2019

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը: Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ: Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր