211652_close_icon
views-count2173 դիտում article-date 12:42 09-11-2019

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 և Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող: Պարզվել է, որ «Կեռի յալ» հանդամասում դեռևս առկա է 12 ծխացող օջախ: Ժամը 18:02-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 47 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 35 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում: Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք: Ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 56 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից: Անտառտնտեսության 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: Նոյեմբերի 7-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են եղել ծխացող օջախներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր