211652_close_icon
views-count34625 դիտում article-date 11:05 25-12-2019

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու փաստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննության արդյունքում ստուգվելու է ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/24/1143685/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը իր կաբինետում հարցրել էր Դ. Ափոյանին, թե ճանաչում է արդյոք օրեր առաջ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներին, երբ հնչել էին կրակոցներ, նա պատասխանել էր, որ չի ճանաչում, ինչից հետո ԵՊՀ են ժամանել ոստիկաններ և Դ. Ափոյանին բերման ենթարկել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր