2487 դիտում
22:58 09-11-2018
ԵՊՀ ուսխորհրդի լուծարման պահանջում քաղաքական ենթատեքստի կասկածներ կան, բայց փորձում եմ չկենտրոնանալ. ուսխորհրդի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/09/Davit-apoyan/2840501?fbclid=IwAR3iwAUosngx7Fqxt2mfpA-F6V2cRxrQAsEZ7ycw1YkN44Y1Cp9ZRwhfaxA]Tert.am[/url]-ը գրում է. Ուսխորհրդի լուծարման հիմքեր չկան. նման համոզման է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Tert.am-ի հետ զրույցում Ափոյանը նշեց՝ կարծում է, որ եթե կառույցը ձևավորվել է ուսանողների կողմից, ունի համագումարի կողմից հաստատված կանոնադրություն և համագումարը հաստատում է նրա գործունեությունը, ապա որևէ վերին օղակից կառույց չի կարող լուծարել ուսխորհուրդը: «Կառույցը լուծարում է այն մարմինը, որը հիմնադրում է»,-ասաց նա:
Նշենք, որ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքերում բողոքի ակցիաներ է սկսել՝ ընդդեմ ԵՊՀ ուսանողական խորհրդի՝ պահանջելով ուսխորհրդի լուծարում: Երկու ուսանողական կառույցները նամակներով դիմել են ԿԳ նախարարությանը և ստացել են տարբեր պատասխաններ: Ուսխորհրդին ԿԳՆ-ից իրենց ուղղված նամակում նշվել է, որ անհրաժեշտ է կանոնադրության համապատասխանեցում, իսկ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում ԿԳՆ-ն խոսել է ուսխորհրդի լուծարման մասին։
Մանրամասերն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/09/Davit-apoyan/2840501?fbclid=IwAR3iwAUosngx7Fqxt2mfpA-F6V2cRxrQAsEZ7ycw1YkN44Y1Cp9ZRwhfaxA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
10:55 25-09-2019
Մարդիկ փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ․ «Փաստ»
13193 դիտում
12:55 06-05-2018
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել. ՇՊՀ ուսխորհրդի նախագահ. Tert.am
4462 դիտում
16:33 24-12-2019
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ազատ արձակեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ