Մոսկվայում խուլիգանները ծեծել են նախկին մենամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում երեք խուլիգան ծեծել են խառը մենամարտերի (MMA) նախկին մարզիկ Դմիտրի Կուզնեցովին:
Նախկին մարզիկը ընկերուհուն տեղ հասցնելուց հետո մեքենայից դուրս է բերել կտավ, երբ նրա հետ երեք անցորդ վիճաբանության մեջ են մտել:
Վեճը արագորեն վերածվել է անհավասար ծեծկռտուքի, որտեղ Կուզնեցովին առանձնապես չեն օգնել նրա մարզական ունակությունները: Վերջինս հասցրել է հարձակվողներից մեկին գետնին գցել, սակայն մյուս երկուսը նրան են գետնին գցել և սկսել հարվածել:
«Երեք հոգանոց խումբ էր գնում: Ես մեքենայից կտավ էի հանում, և այդ տղաներից մեկն ինձ հրեց: Երևի, կռիվ էր հրահրում, չգիտեմ, մտքին ինչ կար: Ես նրան ասացի, թե ինչ է, տեղդ քչություն է՞ անում: Նա մոտեցավ, վեճ սկսվեց, որն էլ ծեծկռտուքի վերածվեց», պատմել է մարզիկը:
Կուզնեցովը լուրջ վնասվածքներ չի ստացել, այդ իսկ պատճառով չի դիմել հիվանդանոց և ոստիկանություն: Որոշ չափով տուժել է նրա ընկերուհին, որը փորձել է միջամտել կռվին և կապտուկներ ստացել: