211652_close_icon
views-count3502 դիտում article-date 20:52 24-12-2019

Քաթար. Գոռ Մինասյանը՝ ոսկե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե

Քաթարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Տաթեւ Հակոբյանը (87 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում: 2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չէր կարողացել բարձրացնել 161 կգ:

Նմանատիպ նյութեր