Մեյվեյզերը վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկ, երկրորդը՝ Ռոնալդուն է
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը՝ 2010-2019 թվականների ժամանակաշրջանի համար:
Ցանկը գլխավորել է բռնցքամարտի Ֆլոյդ Մեյվեյզերը, որը տասնամյակում վաստակել է 915 մլն դոլար: Երկրորդը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 800 մլն եվրո: Երրորդը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է՝ 750 մլն եվրո:
Թոփ-10 են նաև հետևյալ մարզիկները.
4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 680 մլն
5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 640 մլն
6. Թայգեր Վուդս (գոլֆ) – 615 մլն
7. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 480 մլն
8. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 435 մլն
9. Քևին Դյուրենտ (բասկետբոլ) – 425 մլն
10. Լյուիս Հեմիլթոն («Ֆորմուլա-1») – 400 մլն
Թոփ-40-ում միակ կինը ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսն է, որը վաստակել է 215 մլն դոլար: