Ապօրինություն է. Սուրեն Բաղդասարյանը` ՀՖՖ-ի կողմից իր հավատարմագրումը մերժելու մասին. Tert.am
Ինձ մեյլով հայտնել են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է իմ հավատարմագրումը՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/21/Suren-baghdasaryan/3170463]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
«Պատճառաբանությունն այնպիսին էր, որ ես, իբրև խանգարել եմ ֆեդերացիայի միջոցառումներին և անհարգալից ելույթներ եմ ունեցել ֆեդերացիայի ղեկավարների մասին»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով ինչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Դա և՛ իմ անձի դեմ է, և՛ գործունեության դեմ: Ես ներկայացրել եմ թե Մելիքբեկյանը և Նիկողոսյանը ինչ անձնավորություններ են, և ասել եմ, որ այս ընտրություններին մեջտեղ եմ եկել, որ ասեմ, որ նրանք ֆեդերացիան ղեկավարելու իրավունք չունեն: Ես գիտեմ, թե նրանք իրենց ճանապարհը ինչպես են հարթել, ինչպես են մարդկանց հասցեին անանուն հոդվածներ եղել, և, դե ֆակտո իրենք են ֆուտբոլային տնտեսությունը ղեկավարել և տապալել, ինչի արդյունքում նման քաոսային իրավիճակ է ստեղծվել: Ես 50 տարի է ֆուտբոլում եմ, սակայն նման վիճակ չի եղել»,-ասաց նա:
[b]Հ.Գ. Քիչ առաջ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որում նշված է. «ՀՖՖ-ն մնում է այն կարծիքին, որ ունի բոլոր հիմքերը չհավատարմագրելու լրագրող Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովին։
Այդուհանդերձ, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, ՀՖՖ-ն որոշում է կայացրել հավատարմագրել վերոնշյալ լրագրողին։ Հավատարմագիրը Սուրեն Բաղդասարյանին կտրամադրվի ՀՖՖ շտաբ-բնակարանում դեկտեմբերի 23-ին Արտահերթ Ժողովի մեկնարկից առաջ սահմանված ընթացակարգով»։[/b]