211652_close_icon
views-count5092 դիտում article-date 22:12 22-08-2016

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Չեխիա-Հայաստան և Դանիա-Հայաստան հանդիպումների համար

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը սկսում է ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ընկերական հանդիպման և Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումները լուսաբանելու համար: ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը տեղի կունենա օգոստոստի 31-ին՝ ժամը 21:15-ին՝ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, իսկ ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի ս.թ. օգոստոսի 22-ից: ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպման համար հավատարմագրումը կփակվի ս.թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-ին, իսկ ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպման հավատարմագրումը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ հնարավոր է իրականացնել միայն այդ ժամանակահատվածում: Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ [email protected]:

Նմանատիպ նյութեր