211652_close_icon
views-count2046 դիտում article-date 21:03 21-12-2019

Կարլո Անչելոտին՝ Էվերթոնի գլխավոր մարզիչ

Կառլո Անչելոտին նշանակվեց «Էվերթոնի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 60-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է 4.5 տարի ժամկետով, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 մլն եվրո: Հիշեցնենք, որ վերջերս Անչելոտին հեռացել էր «Նապոլիից», իսկ «Էվերթոնը» պաշտոնանկ էր արել Մարկո Սիլվային: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» ընթանում է 16-րդ հորիզոնականում: Իր մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտին նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի երեք գավաթ: Նա մարզել է նաև «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», «Ռեալը», «Բավարիան» և այլ ակումբներ:

Նմանատիպ նյութեր