Կարլո Անչելոտին՝ «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ
«Նապոլին» հայտարարեց Կարլո Անչելոտիին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
58-ամյա հանրահայտ մարզիչը, որը «Ռեալի» ու «Միլանի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգան, նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:
Այդ պաշտոնում Անչելոտին փոխարինեց Մաուրիցիո Սարիին, որն այսօր պաշտոնանկ է արվել:
Անչելոտիի աշխատավարձը «Նապոլիում» կկազմի տարեկան 6,5 մլն եվրո: