211652_close_icon
views-count13227 դիտում article-date 10:50 21-12-2019

Երևանում թալանել են գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, Աննա Բադալյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր