211652_close_icon
views-count3766 դիտում article-date 22:31 19-12-2019

Թովմաս Գրիգորյան. Լավատես եմ ու հաղթանակի ակնկալիք ունեմ. Armsport.am

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն [url=https://armsport.am/2019/12/19/%d5%af%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%b8%d5%be%d5%b4%d5%a1%d5%bd-%d5%a3/]ArmSport[/url]-ին տված հարցազրույցում խոսել է իր շանսերի, ընտրապայքարի, իր ծրագրերի ու մի շարք այլ հարցերի մասին: [b]– Պարոն Գրիգորյան, հաշված օրեր են մնացել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Ինչպե՞ս եք տրամադրված ու ինչպե՞ս է ընթանում պայքարը: [/b] – Շատ լավ եմ տրամադրված: Լավատես եմ ու հաղթանակի ակնկալիք ունեմ: [b]– Մեզ տված նախորդ հարցազրույցում, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, նշել էիք, որ 70% և ավելի համախմբում կա Ձեր և Ձեր թիմի շուրջը: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին: [/b] – Այդ ժամանակ դեռ ՀԿ-ների կասեցումը չէր եղել, ինչը եղավ անարդար, ոչ ճիշտ ձևակերպումով: Օրինակ «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», որի ֆուտբոլային գործունեությունը բացարձակապես որևէ քննման ենթակա չէ, մարդ, որը ֆուտբոլի բնագավառում մի շարք բարեգործություններ է արել, ի դեպ վերջինը՝ նոյեմբերին, համարվում է, որ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: Իսկ հեռուստատեսությունում ֆուտբոլային հաղորդում ունենալը, խաղեր մեկնաբանելն ու վճարովի աշխատանք կատարելը համարվում է ֆուտբոլային գործունեություն: ՀՖՖ-ի 9 անդամներից 7-ի ձայնը իմն էր, նրանց անդամությունը կասեցրին: Բայց այս պահին էլ բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները, քանի որ կա ֆուտբոլային աշխարհի կոնսոլիդացիա, մեր ծրագրերի շուրջ համախմբում: [b]– Այսինքն կարծում եք, որ այդ ՀԿ-ների անդամության կասեցումը նպատային քայլ էր ուղղված Ձեր դե՞մ: [/b] – Օրինակ բերեմ: Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում չեն ընդունում՝ ասելով, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին: Բայց իրականում, նրա թեկնածությունը չընդունվեց, քանի որ ֆեդերացիայում գիտակցում են, որ Արսեն Աղաջանյանի ստանալիք ձայների որոշ մասը գուցե իրենց գար: Չոր մաթեմատիկական հաշվարկներով նման ակումբի թեկնածուին հանեցին մրցապայքարից: Եթե հեռուստաընկերությունով օտարերկրյա խաղ մեկնաբանելը համարվում է ֆուտբոլային գործունեություն, ինչպե՞ս կարող եք ասել, որ նույն խաղը դիտելը ֆուտբոլային գործողություն չէ: Գիտեմ նաև, որ Արսեն Աղաջանյանը մանկապատանեկան թիմերի է հովանավորում: Սա բացահայտ պաշտոնական դիրքի չարաշահում է: Իրենք ինչ կազմակերպում են, անարդար է: Բայց այնպիսի կոնսոլիդացիա կա, այնպիսի ֆուտբոլային ուժ է իրենց դեմ կանգնած, որ չեն կարողանալու որևէ բան անել: Շատ լավ գիտեմ իրենց քայլերի հաջորդականությունը: Փորձում են ծիծաղելի բաներ անել, ժողովն անցկացնել ոչ կանոնադրական կետերով, որը աննախադեպ է լինելու: Բայց, միևնույն է, այդ ձևով էլ են պարտվելու: [b]-Նշեցիք, որ ժողովը փորձում են անցկացնել ոչ կանոնադրական կետերով: Ինչի՞ մասին է խոսքը: [/b] – Կանոնակարգը հստակ է: Չեմ ցանկանա բարձրաձայնել այն ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ, բայց գիտեմ, որ ուզում են գնալ ոչ ճիշտ ճանապարհով: [b]– Խախտումների մասին եք բարձրաձայնում, բայց ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեն, քննություն անցկացնելով, վերջնական որոշում կայացրեց, որ ՀՖՖ նախագահի և Գործադիր անդամի բոլոր թեկնածուները համապատասխանում են պահանջին և կարող են մասնակցել ընտրություններին … [/b] – Ներքին աուդիտը պիտի անկախ մարմին լինի: Եթե ուսումնասիրեք, թե ովքեր են Ներքին աուդիտի անդամները, կհասկանաք, որ այն չի կարող անկախ մարմին լինել, քանի որ նրանք տարբեր ճանապարհներով ֆեդերացիայից գումար ստացող, outsource-ից աշխատավարձեր ստացող մարդիկ են: Կանոնադրության մեջ հստակ գրված է, որ որևէ փոխկապակցվածություն և անկախությանը կասկածվող հանգամանք չպետք է լինի, միչդեռ բացի Ներքին աուդիտի նախագահից, մնացած բոլոր անդամները ֆինանսապես կախված են ֆեդերացիայից: Այսինքն, միանշանակ որոշումը չեմ համարում ճիշտ: Ավելին, այն համարում եմ ապօրինի: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Կհաղթենք ապօրինի թեկնածուին: [b]– Ի դեպ, Արմեն Մելիքբեկյանին ավելի վաղ կոչ էիք արել այս ընթացքում արձակուրդի գնալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ համաժողովի կազմակերպմանը նա անմիջական մասնակցություն է ունենալու: Այս առումով ի՞նչ ռիսկեր եք տեսնում: [/b] – Արմեն Մելիքբեկյանը ԶԼՄ-ների միջոցով ինձ պատասխանեց, որ ես եմ իրեն տվել ժողովը անցկացնելու իրավասությունը, բայց այն ժամանակ, երբ մենք Գործկոմով հաստատում էինք այն փաստը, որ ինքը անցկացնի ժողովը, ինքն ասում էր, թե չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Բայց երբ առաջադրվեց, թե՛ բարոյապես և թե՛ բոլոր նորմերով պարտավոր էր աշխատանքի չգնալ ՀՖՖ, բայց հենց այս պահին էլ ինքն աշխատում է այդ թիմի հետ ու կազմակերպում ընտրությունները: Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://armsport.am/2019/12/19/%d5%af%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%b8%d5%be%d5%b4%d5%a1%d5%bd-%d5%a3/]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր