1729 դիտում
10:39 26-03-2019
Մադրիդյան սկզբունքները հստակեցնելը լավ օրակարգ չի․ Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիք չկա․ Մ. Կոլերով․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով առաջիկայում Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններին և հանդիպման անհրաժեշտությանը:
Նա հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չունի: Նրա խոսքով, եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը, ուստի չկա որևէ էական ակնկալիք:
Իր հերթին գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը կարծիք է հայտնել, որ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզապես այս հանդիպումից չհրաժարվելու և դրան մասնակցելու պատճառաբանություն է բանակցային գործընթացի թելը չկտրելու նպատակով:
Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքին, ապա նա նշել է, թե վստահ չէ, որ մեզ մեծ արդյունքներ են սպասվում, բայց զրուցել պետք է, և արդյունք պետք է դիտարկվի նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի նվազումը ևս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2121 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
2733 դիտում
10:37 28-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց․ «168 ժամ»
2236 դիտում
09:13 21-12-2019
Չկա Լավրովի պլան, դա սուտ է․ Մոդեստ Կոլերով․ «168 ժամ»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
889 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»