2314 դիտում
20:50 19-12-2019
Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր տեսուչ Կազեմ Աքրամին, Ղրղզստանի Հանրապետության օմբուդսման Տոկոն Մամիտովը, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Կամբոջայի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցեր, նախանշել են 2020 թվականի աշխատանքի ուղղությունները: Մասնավորապես, նախատեսվում են քաղաքացիների համատեղ ընդունելությունների անցկացում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ միջոցառումների կազմակերպում, Դաշինքի երկրներում սովորող ուսանողների իրավունքների պաշտպանություն և այլն:
Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են ստեղծել Դաշինքի անդամների լավագույն փորձի էլեկտրոնային շտեմարան:
Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում Սերբիայի Հանրապետության քաղաքացիների պաշտպանը, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարի միացել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
Հիշեցնենք, որ Օմբուդսմանների եվրասիական դաշինքը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ին: Դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին միությունն է, որը միավորում է Եվրոպայում և Ասիայում գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններին:
Նմանատիպ նյութեր
2584 դիտում
11:53 12-11-2018
Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստին և միջազգային համաժողովին
1166 դիտում
16:18 30-04-2020
Արման Թաթոյանը մասնակցել է Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի նիստին
1604 դիտում
14:15 01-11-2019
ՀՀ ԱԳ նախարարը Մոնակոյում նախագահել է Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը
Այս բաժնից
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ
742 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել