1396 դիտում
22:15 17-12-2019
Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն
Դեկտեմբերի 13-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Ռոխասն (Laura Rojas) այցելեց Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Արա Այվազյանի հետ ունեցավ աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ադոլֆո Ռամիրես Տոռեսը (Adolfo Torres Ramirez), Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի քարտուղար, պատգամավոր Սառայի Նունյես Սերոնը (Sarai Núñez Cerón) և Ազգային գործողություն կուսակցության (PAN) միջազգային հարաբերությունների քարտուղար Մարիա Գոմես դել Կամպո Գուրսան (Mariana Gómez del Campo Gurza)։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամության պատգամավորական խմբերի դերը և բարձրաստիճան փոխայցերի իրականացումը։ Դեսպան Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը խորացնելու Մեքսիկայի օրենսդիրների հետ արդյունավետ փոխգործակցությունը։
Լաուրա Ռոխասը վերահաստատեց օրենսդիր մարմնի շահագրգռվածությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերի սերտացման առումով` խոստանալով աջակցություն ցուցաբերել դրանց կյանքի կոչման գործում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգը զարգացնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
986 դիտում
13:01 04-07-2014
Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
1696 դիտում
13:25 21-06-2016
Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահին
Այս բաժնից
301 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
307 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ