211652_close_icon

Լիոնել Մեսին՝ առաջիկա Սուպերկլասիկոյի մասին

views-count2585 դիտում article-date 17:57 17-12-2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Ռեալի» հետ կայանալիք սուպերկլասիկոյին, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին՝ «Կամպ Նոու» ստադիոնում: «Երբ մենք խաղում ենք Մադրիդում, ավելի շատ ազատ գոտիներ են առաջանում: Տան նրանքը պարտավոր են գրոհել, երկրպագուները դա են պահանջում: Իսկ «Կամպ Նոույում» «Ռեալը» այլ խաղաոճ է որդեգրում, ավելի խիտ դասավորվելով մեր դարպասների մոտ: Խաղացողները իրար մոտ են գտնվում և հակագրոհների դիմում, քանի որ նրանք առջևում նրանք շատ արագավազ խաղացողներ ունեն: «Բերնաբերույում» 90 րոպե հավասար խաղ է գնում: Բարսելոնայում այն ավելի փակ ու բարդ է դառնում», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր