Սկանդալ Իսպանիայում. Սուպերկլասիկոյի մրցավարներին հրահանգել են աշխատել «Ռեալի» օգտին
Իսպանիայում խոշոր սկանդալ է ծագել, որը անմիջապես դարձել է այդ երկրի թիվ մեկ իրադարձությունը: Այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննում է նոյեմբերի 22-ին կայանալիք «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերկլասիկոյի մրցավարների վրա ճնշում գործադրելու փաստը:
Հանդիպման եզրային մրցավարը Իսպանիայի մրցավարական կոմիտեից ցուցումներ է ստացել, որ նա պետք է ամեն կերպ օգնի Մադրիդի «Ռեալին»: Երբ եզրային մրցավարը մերժել է, նրան զանգահարել և սպառնացել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Նմանատիպ հրահանգներ են տրվել նաև մյուս եզրային մրցավարին: Նրանք հանդիպման ժամանակ՝ ըստ հրահանգի, պետք է սխալ որոշումներ կայացնեին «Ռեալի» օգտին, քանի որ եզրային մրցավարների գործողություններին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան՝ հանդիպման գլխավոր մրցավարի:
Մրցավարները, որոնց սպառնացել են, կոռուպցիայի գործերով դատախազությանը պաշտոնական բողոք են ներկայացրել, և այժմ գործով զբաղվում է իսպանական ոստիկանությունը: