Զինեդին Զիդանը՝ սուպերկլասիկոյի մասին. Իրավիճակը փոխելու լավագույն միջոցը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղին:
«Կլասիկոն՝ դա կլասիկոն է: Խաղ, որտեղ պայքարելու են երկու լավ թիմ: Լավ խաղ է լինելու, չնայած իրավիճակին և դատարկ ստադիոնին:
Կլասիկոն լավագույն միջոցն է փոխել իրավիճակը: Մենք ցանկանում ենք իրավիճակը կոտրել: Հենց դա էլ մտադիր ենք անել՝ խաղալով մեր ֆուտբոլը:
«Բարսելոնան» այն թիմն է, որը միշտ ուժեղ է ցանկացած մարզչի դեպքում: Յուրաքանչյուրն իր ոճն է բերում, բայց «Բարսան» միշտ «Բարսան» է: Թիմ, որը գիտի, թե ինչպես լավ ֆուտբոլ խաղալ, և միշտ կարող է բարդացնել մեր խնդիրը»: