2037 դիտում
10:13 17-12-2019
Արձագանքներ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին․ «Ամերիկայի ձայն»
Վերջերս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները դրական արձագանք են ստանում տարբեր շրջանակների կողմից որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5208292.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Բրատիսլավայում կայացած Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, մասնավորապես հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններն ու ամիսներ առաջ գրանցված գերիների փոխանակումը: Համանախագահներն ընգծում են՝ նման ջանքերը կարևոր դեր են խաղում համապատասխան միջավայրի ձևավորման հարցում՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Միջնորդները դրական են գնահատել նաև հակամարտության գոտում համեմատաբար խաղաղ իրավիճակն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը:
Վաշինգտոնի Գերմանական Մարշալ հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը համակարծիւք է համանախագահների դիրքորոշման հետ: Զինադադարի պահպանումն ու վստահության ամրապնդումը կարևոր գործոններ են հակամարտության կարգավորման համար:
«Շատ կարևոր են վստահության ամրպնդման միջոցառումները: Կարևոր է նաև ամրապնդել զինադադարը: Մենք ականատես եղանք Հայաստանից ու Ադրբեջանից լրագրողների փոխայցելություններին, որոնք փոքր քայլեր են, բայց շատ կարևոր՝ հակամարտության կարգավորման համար: Դա միջազգային գործընթացի մի մաս է»,- նշում է Կացը:
Հայաստանի իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում վստահության ամրապնդման ուղղությմաբ գրանցվել են որոշակի փոքր ու զգուշավոր ձեռքբերումներ: Արձանագրվել է լարվածության համեմատական նվազեցում, հաստատվել լարվածության աճի կանխման նպատակով կողմերի միջև ուղիղ կապ, իսկ ամիսներ առաջ մեկական գերիներ են փոխանակվել, փաստում է Կարապետյանը:
«Այժմ պետք է աշխատենք, որ սահմանագծի վերահսկման մեխանիզմները դառնան ռեալ և մշտական, հասանելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որպեսզի դադարեցվեն փոխադարձ մեղադրաքները, և մենք իսկապես կարողանանք վերահսկել սահմանգծի վրա հնարավոր լարվածությունները»,- նշում է Կարապետյանը:
Պատգամավորը վստահ է՝ լրագրողների փոխայցելությունները կարևոր են՝ չնայած նախկինում նման քայլերը շոշափելի արդյուքների չեն հանգեցրել: Կարևոր է, որ կողմերի միջև այդպիսի շփումները լինեն շարունակական, շեշտում է պատգամավորը:
«Դա ավելի լավ է, քան շփումների ի սպառ բացակայությունը։ Առհասարակ հակամարտության լուծման և տրասնֆորմացիայի տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի հանրությունները միմյանց մասին տեղեկություն ստանալու աղբյուր ունենան, չօգտվեն միայն պրոպոգանդայից, հասկանան ինչ գործընթացներ են ընթանում հակառակ կողմում և ունենան շփման հնարավորություն՝ լինի լրագրողական, վերլուծական, թե երիտասարդական շրջանակներում»,- նշում է Մարիա Կարապետյանը:
Վստահության ամրապնդման նախաձեռնությունների համար, սակայն, անհրաժեշտ է հանդարտ իրադրություն հակամարտության գոտում: Երկխոսության մեջ մտնել հնարավոր է միայն նման պարագայում, եզրափակում է Մարիա Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
09:01 31-10-2019
Արձագանքներ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»
3740 դիտում
09:06 11-11-2020
Ղարաբաղյան հրադադարի համաձայնություն. արձագանքներ և գնահատականներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը