1949 դիտում
21:04 04-10-2019
Կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին։ Կողմերն ընդգծել են, որ փոխշահավետ կարող են լինել կապերը մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական պատվիրակության կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ստարտափ հանրության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են իրենց ոլորտներում սերբական ընկերությունների հետ համագործակցությամբ: «Ուրախ կլինենք զարգացնել Ձեր երկրի հետ հարաբերությունները և ավելի շատ հայկական ներկայություն ունենալ Սերբիայում», -ասել է Անա Բռնաբիչը։
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների: Այս համատեքստում կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը, միմյանց փորձին ծանոթացումը, ինչն էապես կարող է խթանել տնտեսական ակտիվությունն ու զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
10:13 17-12-2019
Արձագանքներ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1996 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
904 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21379 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու