211652_close_icon
views-count24108 դիտում article-date 12:23 16-12-2019

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են հերթական «շուլերին», ով Հայաստան ժամանած Ավստրալիայի քաղաքացուն օդանավակայանից Հանրապետության հրապարակ տեղափոխելու համար որպես տաքսու վարձ պահանջել ու ստացել է 30 հազար դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկեմբերի 15-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները , ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ Հանրապետության հրապարակից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Ավստրալիայի քաղաքացի, Երևանում ժանանակավորապես «Նացիոնալ» հյուրանոցում բնակվող, 44-ամյա Սահար Գուլիզանդեհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիստների մենեջեր ներկայացած անձը Ս. Գուլիզանդեհին օդանավակայանից դեպի Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցային համալիր տեղափոխելու համար խաբեությամբ վերցրել է որպես վարձավճար 30 հազար դրամ: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տաքսիստների մենեջեր ներկայացած անձը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանն է, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, կատարվածի մասին տվել խոստովանական բացատրություն ու բաց թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր