211652_close_icon
views-count60501 դիտում article-date 17:02 15-12-2019

Արտակարգ դեպք՝ Երևանում. կոտրել են միանգամից մի քանի արագաչափ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին։ Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր