14690 դիտում
13:00 14-12-2019
Արամ Սարգսյան. Ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի․ 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու համար [url=https://www.24news.am/news/71484?fbclid=IwAR3gT-_bNHUve2PRQd5ihTdQsTwQ4pUNaajUhKT78bRa6iKXmO2MTNXMVQs]24News[/url]-ը դիմեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Վերջինս չթաքցրեց, որ ընկերական հարաբերություններ ունի Հայրապետյանի հետ՝ նշելով։
«Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր գրաված պաշտոններից, ոչ էլ բացարձակ հակադիր ճամբարներում լինելուց։ Գիտե՞ք ինչու, որովհետև ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետը։
Ռուբեն Հայրապետյանը նեղ օրվա ընկեր է, ում վրա հանգիստ կարելի է հույս դնել», - նշեց նա։
Նմանատիպ նյութեր
15211 դիտում
18:04 23-12-2018
Արամ Սարգսյան. Մարդկանց գիտելիքների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց
24733 դիտում
11:42 28-05-2020
Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.am
Այս բաժնից
484 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա