Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝ կապված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից բանաձևի ընդունման հետ։
Այդ մասին Тасс գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:«Մեր նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձևի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի կապակցությամբ. աղբյուր
2019.12.13 17:52


