Մահացել է ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանը
Այսօր 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է հանրահայտ ըմբշամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Բենուր Փաշայանը
Բենուր Փաշայանը իր մարզական կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել. ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։
1983-ի աշխարհի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Լեգենդար ըմբիշը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։
Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: