211652_close_icon
views-count1521 դիտում article-date 23:50 12-12-2019

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման 5 պայման է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի «ապագայի բանաձևը» բաղկացած է 5 պայմանից. և դրանցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն է, հայտնույմ է Tass-ը։ «Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-«Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում գրել է Զելենսկին։ Երկրորդ պայման է նշել արդյունավետ ինստիտուտները և բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները, ինչին դասել է կոռուպցիայի նկատմամբ հաղթանակն ու արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը: Երրորդ պայմանը Ուկրաինայի նախագահը համարում է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի վերացնել անանցանելի արգելքները և անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը։ Որպես չորրորդ պայման՝ նա նշել է որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Դա բժշկական ու կրթական, թվային ու էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքն է»,-հավելել է նա։ Իսկ վերջին՝ հինգերորդ պայման է համարում ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ ոչ դեկլարատիվ, այլ իրական»:

Նմանատիպ նյութեր