Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատարն է
Ուկրաինայում մարտի 31-ին անցկացված նախագահական մրցավազքի առաջատարներն են շոումեն և «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ու երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, այս մասին հայտնում է Tass գործակալությունը։
Ուկրաինայի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ արձանագրությունների 50.18 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո Զելենսկին հավաքել է ձայների 30.20 տոկոսը, Պորոշենկոն՝ 16.64 տոկոսը:
Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է։ Վերջինիս ձայն է տվել ընտրողների ավելի քան 13 տոկոսը:
Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս: