1908 դիտում
16:14 11-12-2019
«Նապոլին» չխնայեց Անչելոտիին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Գենկի» նկատմամբ «Նապոլիի» տարած հաղթանակից (4:0) րոպեներ անց իտալական ակումբը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պաշտոնանկության մասին: Ընդ որում, իտալական լրատվամիջոցները դեռ երկու օր առաջ հայտնել էին, որ Անչելոտին հեռացվելու է աշխատանքից՝ անկախ «Գենկի» հետ խաղի արդյունքից:
Չնայած այն հանգամանքին, որ այդ հաղթանակի շնորհիվ «Նապոլին» դուրս եկավ փլեյ-օֆֆ, սակայն ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Ա սերիայում թիմի մրցելույթներից: 15 տուրից հետո Իտալիայի փոխչեմպիոնը ընթանում է ընդամենը 7-րդ տեղում՝ բավական ետ մնալով մրցանակային տեղերի համար պայքարից:
Թիմը 9 անընդմեջ հանդիպում չէր հաղթել: Ամենայն հավանականությամբ, Անչելոտիին կփոխարինի «Միլանի» նախկին մարզիչ Ջեննարո Գատուզոն:
Իսկ ահա ինքը՝ Անչելոտին, այժմ համարվում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն:
Նմանատիպ նյութեր
4159 դիտում
01:44 07-05-2015
Չեմպիոնների Լիգա. Մեսին չխնայեց Գվարդիոլային
40472 դիտում
23:07 07-12-2016
Մհեր Արամայիսի Երզնկյան. Նա չխնայեց իր կյանքը հանուն զինընկերների և մեզ համար. Ննջիր խաղաղությամբ, Մհեր
3460 դիտում
13:42 06-11-2020
Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը
Այս բաժնից
1648 դիտում
21:28 03-05-2024
Ուշուիստ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել կիսաեզրափակիչ
1675 դիտում
20:11 03-05-2024
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայում կայանալիք մրցաշարին