211652_close_icon
views-count136779 դիտում article-date 22:28 11-12-2019

Երևանի ոստիկանապետի ստացված օպերատիվ տվյալներով՝ Խանջյան փողոցում «կարմիր բերետների» կողմից կանխվեց մի շարք անձանց, այդ թվում՝ տնօրենների ու ՌԴ քաղաքացիների, հնարավոր հետագա ողբերգությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից Խանջյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գործող «Սոլո» ակումբի մոտից վիճաբություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված անձանց ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են եղել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Սուրեն Ղարիբյանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն է, 21-ամյա Համլետ Ղարիբյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ղարիբյանի որդին է, 23-ամյա Հովհաննես Գևորգյանը, 23-ամյա Դավիթ Հարությունյանը, 22-ամյա Արեն Խանիկյանը, ով իրավապահներին հայտնել է, որ ինքը «Սոլո» ակումբի տնօրենն է, 30-ամյա Հրայր Դավթյանը, 23-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, 36-ամյա Վարդուշ Վիդոսլավլևիչը, 36-ամյա Աննա Մուրադյանը,16-ամյա Վ. Ա-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 16-ամյա Ու. Կ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Ս. և Հ. Ղարիբյանները, Հ. Գևորգյանը և Դ. Հարությունյանը նույն ակումբում վիճաբանել են Ա. Խանիկյանի հետ, որի ժամանակ էլ Հ. Ղարիբյանը վնասվածքներ է ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե «կարմիր բերետները» օպերատիվ չժամանեին դեպքի վայր, հնարավոր է վիճաբանություն-ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցած վիճաբանության մասին օպերատիվ տեղեկություններ ստացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, ում հանձնարարականով էլ «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին հայտնվեցին ճիշտ տեղում ու կանխեցին հետագա զարգացումները։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/08/1142481/?fbclid=IwAR3C2_565tc-SsmHvrbVasKeA3L_nOmj9swVHEMQlMitxSlQWr4sN7wghMs]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեբերի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները» Խանջյան փողոցում կանխել էին մի քանի «տաքգլուխների» վիճաբանությունը: «Կարմիր բերետները» մի քանի հոգու բերման էին ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում: Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել էր տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր