5200 դիտում
11:14 31-01-2025
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Խանջյան փողոցում բախվել են «Mercedes G»-ն, «Hyundai»-ը, «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վանիկ Գրիգորյանի վարած «Mercedes G» մակնիշի, Երևանի բնակիչ 21-ամյա Ռազմիկ Մկրտչյանի վարած «Hyundai» Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Սահակյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանն ու Վ. Գրիգորյանը, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Աֆյանը տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա. Աֆյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնում:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներից մեկի անվադողը վնասվել էր:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15070 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր