1874 դիտում
10:32 11-12-2019
Իշխանությունները շահագրգռված չեն արևային էներգետիկայի զարգացմամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը ներկայացրել է «ՀՀ էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը», որը պետք է իրականացվի մինչև 2040թ.:
Այս ծրագրում անդրադարձ է կատարվում արևային էներգետիկայի զարգացմանը, որտեղ ասվում է. «ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել 10%-ի, ինչը նշանակում է, որ կունենանք 1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրանք արևային կայաններից, ինչի համար անհրաժեշտ է ունենալ ընդհանուր 700 ՄՎտ արևային կայանների դրվածքային հզորություններ, ներառյալ ինքնավար կայանները:
Ներկայումս հաշվարկները և վերլուծությունները ցույց են տալիս, որ առանց կուտակիչ կայանների (որոնց արժեքը ներկա պահին տնտեսապես ձեռնտու չէ) արդյունավետ չէ ունենալ արևային էներգիայի ավելի մեծ մասնաբաժին՝ հաշվի առնելով առկա և զարգացման ծրագրերում ներառված ենթակառուցվածքային հնարավորությունները և գործող պայմանագրային հարաբերությունները հարևան երկրների հետ»:
Մեր տեղեկություններով՝ այս պահին ՀՀ-ում արևային կայանների առավելագույն հզորությունը 40 մեգավատտ է, իսկ այս ոլորտում վարվող պետական քաղաքականությունը հուշում է, որ պետությունը այնքան էլ շահագրգռված չէ արևային էներգետիկայի զարգացմամբ, ինչի խոսուն ապացույցը դեռևս նախորդ իշխանությունների կողմից վարվող սակագնային քաղաքականությունն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
562 դիտում
18:09 07-04-2023
Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»